Երևանը կարող է հրաժարվել ևս մեկ բոլշևիկ գործչի անուն կրող փողոցից
Փողոցը կրում է Արսեն Մինասի Ամիրյանի անունը։

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է Ամիրյան փողոցն անվանափոխել։ Այս մասին նախագիծը ներառված է Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստում։
Նախագծով առաջարկվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը՝ (սկսվում է Հանրապետության հրապարակից, հասնում՝ Սարյան փողոց) անվանափոխել Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»:
Փողոցը կրում է Արսեն Մինասի Ամիրյանի անունը։ Նա հայ բոլշևիկ հեղափոխական էր, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։