ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում անմիջապես լքել Իրաքը
ԱՄՆ քաղաքացիներին զգուշացնում են անմիջապես լքել Իրաքը՝ Իրանի հետ կապված ահաբեկչական խմբերի հնարավոր հարձակումների վտանգի պատճառով:

ԱՄՆ քաղաքացիներին հորդորում են անմիջապես լքել Իրաքը՝ Իրանի հետ կապված ահաբեկչական խմբերի վտանգի պատճառով։ Հայտնում է Իրաքում ԱՄՆ–ի դեսպանությունը։
ԱՄՆ-ն զգուշացնում է, որ Իրաքում Իրանի հետ համագործակցող ահաբեկչական զինված խմբերը կարող են առաջիկա 24–48 ժամերի ընթացքում հարձակումներ իրականացնել Բաղդադի կենտրոնական մասում: Նրանց թիրախում կարող են լինել ԱՄՆ քաղաքացիները, բիզնես և կրթական օբյեկտներ, դիվանագիտական հաստատություններ, էներգետիկ ենթակառուցվածքներ, հյուրանոցներ, օդանավակայաններ և այլ վայրեր, որոնք համարվում են ԱՄՆ-ի հետ կապված: Ահաբեկիչները կարող են նաև առևանգել քաղաքացիներին:
Իրաքի կառավարությունը չի կանխարգելել այդ խմբերի հարձակումները, և ահաբեկիչները կարող են իրենց ներկայացնել Իրաքի կառավարության աշխատողների ինքնությունը հավաստող փաստաթղթերով:
ԱՄՆ դեսպանատունը Բաղդադում և գլխավոր հյուպատոսարանը Էրբիլում շարունակում են գործել, սակայն քաղաքացիներին զգուշացնում են ոչ մի դեպքում անձամբ չայցելել հաստատություններ, քանի որ դա վտանգավոր է:
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։