ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ նախատեսված հարվածների չեղարկման մասին
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների արդյունքում չեղարկվել են նույն երեկոյի համար նախատեսված ռազմական հարվածները։ Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները համաձայնեցվել են ներգրավված երկրների կողմից, իսկ ծովային շրջափակումը կպահպանվի մինչև համաձայնության վերջնական իրականացումը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ անցկացված բանակցությունները հասցվել են Իրանի բարձրագույն ղեկավարության մակարդակին և ստացել անհրաժեշտ հավանություն, ինչի արդյունքում չեղարկվել են նույն երեկոյի համար նախատեսված ռազմական հարվածներն ու ռմբակոծությունները Իրանի դեմ, այս մասին նա հայտնել է իր truthsocial-ի էջում։
Նրա խոսքով՝ քննարկումների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններն ու վերջնական դրույթները համաձայնեցվել են բոլոր ներգրավված կողմերի կողմից։ Գործընթացին մասնակցել են ԱՄՆ-ը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, Թուրքիան, Պակիստանը, Բահրեյնը, Քուվեյթը, Հորդանանը, Եգիպտոսը և մի շարք այլ երկրներ։
Միաժամանակ նշվում է, որ Իրանի նկատմամբ կիրառվող ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ մինչև համաձայնության վերջնական իրականացումը։ Ստորագրման վայրն ու ժամկետները, նախագահի հայտարարության համաձայն, կհրապարակվեն առաջիկայում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան29 հուլիսի 2026
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել․Դավիթ Խուդաթյան
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել»,- ասել է նախարար Խուդաթյանը։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Արցախում ականապատ տարածքներում հրդեհներ են բռնկվել
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
«Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար»։