Անահիտ Մանասյանը առանձնազրույց է ունեցել Արտուր Օսիպյանի հետ
Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել է ազատազրկված անձանց բարձրացրած հարցերը և նրանց իրավունքների ապահովման վիճակը։

Հունիսի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, այս մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում ՄԻՊ-ը և հաստատության ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած Արտուր Օսիպյանի հետ։ Քննարկվել են նրանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, ինչպես նաև բարձրացված խնդիրները։
ՄԻՊ-ի գրասենյակը նշել է, որ Օսիպյանի կողմից բարձրացված հարցերը շարունակվում են հասցեագրվել իրավասու մարմիններին։
Միաժամանակ ընդգծվել է, որ կալանքի խափանման միջոցի կիրառման հարցը կարող է դիտարկվել այլընտրանքային լուծումների համատեքստում՝ առանց դատական իշխանության գործունեությանը միջամտելու։
Պաշտպանը նաև ներկայացրել է հացադուլի երկարատև հետևանքների հնարավոր ազդեցությունը առողջության վրա՝ կարևորելով իրազեկումը։
Նշվում է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ ՄԻՊ-ի մշտական ուշադրության կենտրոնում, իսկ բարձրացված խնդիրները վերլուծվում և ներկայացվում են համապատասխան պետական մարմիններին։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։