Երկուշաբթի, հունիսի 1
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
1 հունիսի 2026 • 17:31

Անահիտ Մանասյանը՝ Օսիպյանի հացադուլի մասին

Արտուր Օսիպյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ հրաժարվել էր առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերը, ուստի առկա չէ նաև անձի համաձայնությունը` նրա անձնական տվյալները քննարկվող հարցին վերաբերելի ծավալով հավաքագրելու առնչությամբ։

Անահիտ Մանասյանը՝ Օսիպյանի հացադուլի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս սույն թվականի մայիսի 19-ին այց էին իրականացրել ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արտուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում է ՄԻՊ սոցցանցի իր էջում։

Արտուր Օսիպյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ հրաժարվել էր առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերը, ուստի առկա չէ նաև անձի համաձայնությունը` նրա անձնական տվյալները քննարկվող հարցին վերաբերելի ծավալով հավաքագրելու առնչությամբ։

Նկատի ունենալով այն, որ հարցի ուսումնասիրությունը սկսվել էր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, և նշված հարցերի հասցեավորումը կարևոր է նաև համակարգային խնդիրներ արձանագրելու և դրանց լուծումներ գտնելու տեսանկյունից, հընթացս ուսումնասիրվել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, ազատությունից զրկման վայրում անձի իրավունքների ապահովման վիճակը։

Քրեական վարույթ նախաձեռնելու և անձին ազատությունից զրկելու հիմքերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ են պահանջվել նաև իրավասու պետական մարմիններից:

Ավելի վաղ, Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել` անրադառնալով նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավապահ մարմինների գործունեության հետ կապված չափանիշներին, անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցության կարևորությանը, ինչպես նաև անձին ազատությունից զրկելու իրավական չափանիշներին։

Այս փուլում էլ Ա. Օսիպյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի, ներառյալ՝ հացադուլով պայմանավորված նրա իրավունքների ապահովման ուղղությամբ Պաշտպանի մանդատի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ այնպիսի քայլեր, որոնք հնարավոր են անձի համաձայնության բացակայության դեպքում։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ համակարգային առումով կալանքին առնչվող պրակտիկան Հայաստանում խնդրահարույց է, այս խափանման միջոցը կիրառվում է չափազանց հաճախ` մի շարք դեպքերում անհասկանալի տրամաբանությամբ:

Պաշտպանը շեշտադրում է, որ կալանքի անհրաժեշտության հարցը, իրավական համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ` կոնկրետ գործերով պետք է պարբերաբար քննության առարկա դառնա, և բոլոր այն դեպքերում, երբ առկա չեն կամ վերացել են անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերը, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի:

Ինչ վերաբերում է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին և հացադուլի ընթացքի պատշաճ հսկողությանը, Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել արձանագրված խնդիրներին, այդ թվում՝ ՄԻՊ՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ամենամյա գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի շրջանակներում։

Նկատի ունենալով, որ հացադուլը կարող է առաջացնել անձի կյանքի և առողջության պահպանման իրավունքներին առնչվող ռիսկեր՝ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր իրավասությունների շրջանակում հետևել Արտուր Օսիպյանի պահման պայմաններին, առողջական վիճակին վերաբերող երաշխիքների ապահովմանը, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից համապատասխան պարտավորությունների կատարմանը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

Ռուսաստանից Հայաստան եկող քաղաքացիներին սահմանին մանրակրկիտ ստուգում են. կան առաջին ծանուցվածները․ ԶԼՄՀասարակություն

1 հունիսի 2026

Ռուսաստանից Հայաստան եկող քաղաքացիներին սահմանին մանրակրկիտ ստուգում են. կան առաջին ծանուցվածները․ ԶԼՄ

Աղբյուրի հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ մի շարք քաղաքացիների արդեն իսկ հանձնվել են զինկոմիսարիատ ներկայանալու պաշտոնական ծանուցագրեր։

Ողբերգական վթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի որդու կյանքը փրկել են. նա նույնպես վթարի էր ենթարկվել՝ երեկՀասարակություն

1 հունիսի 2026

Ողբերգական վթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի որդու կյանքը փրկել են. նա նույնպես վթարի էր ենթարկվել՝ երեկ

Վթարի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 15-ամյա պատանիներ Ա. Ս․-ն և Ռ. Հ․-ն։

«Մաղթում ենք, որ ոչ մի երեխա այլևս ստիպված չլինի անցնել նման արհավիրքների միջով». Արցախի Հանրային խորհուրդՀասարակություն

1 հունիսի 2026

«Մաղթում ենք, որ ոչ մի երեխա այլևս ստիպված չլինի անցնել նման արհավիրքների միջով». Արցախի Հանրային խորհուրդ

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը վերահաստատում է՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի բոլորի առաջնահերթությունը՝ անկախ քաղաքական, աշխարհաքաղաքական կամ այլ հանգամանքներից։