Անակլիայի խորջրյա նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի եվ Հայաստանի համատեղ. վրացի պատգամավոր
Ըստ Կուպրաձեի՝ սա ուժեղ Վրաստանի, խաղաղության, բարգավաճման և զարգացման իրատեսական տեսլականի ճանապարհն է։

Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդներից Իրակլի Կուպրաձեն հայտարարել է, թե Անակլիայի խորջրյա նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբ և դառնա ամբողջ աշխարհի համար Կովկաս տանող դարպասը։ Ըստ Կուպրաձեի՝ սա ուժեղ Վրաստանի, խաղաղության, բարգավաճման և զարգացման իրատեսական տեսլականի ճանապարհն է։
«Անակլիան պետք է դառնա երեք երկրների միջև գործընկերության, համակովկասյան խաղաղության, կայունության և բարգավաճման վայր։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ կայուն խաղաղությունն առավել երկարակյաց է այնտեղ, որտեղ երկրները միավորված են առևտրով, ենթակառուցվածքներով, ներդրումներով և համատեղ տնտեսական հաջողություններով»,-հայտարարել է Կուպրաձեն։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը