Անակլիայի նավահանգիստը՝ առանց ԱՄՆ ներգրավվածության
Նա նաև տեղեկացրել է, որ գործող համաձայնագրերը նախատեսում են, որ պետությունը պահպանում է վերահսկիչ բաժնեմասը բոլոր նման նախագծերում։

Չնայած Վրաստանի կառավարության համակարգված ջանքերին Անակլիայի նավահանգստում ոչ միայն ամերիկացի ներդրողներին, այլև՝ ԱՄՆ կառավարությանը ներգրավելու՝ չի ստացվել հետաքրքրություն առաջացնել ամերիկյան կողմի մեջ, այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Անակլիայի նավահանգստի կառուցումն ու շահագործումը, որպես Միջին միջանցքի կարևոր մաս, համապատասխանում է ոչ միայն Վրաստանի ազգային շահերին, այլև տարածաշրջանային շահերին, մասնավորապես՝ Եվրոպա-Ասիա կապի համատեքստում։ ԱՄՆ-ից ցանկացած ներդրում ողջունելի կլինի։ Սակայն, մինչ օրս, չնայած վրացական կողմի նախաձեռնողական առաջարկներին, չնայած ինչպես հրապարակային, այնպես էլ փակ դռների ետևում քննարկումներին, այդ թվում՝ Անակլիայի նավահանգստի նախագծի և այլ նախաձեռնությունների վերաբերյալ, ամերիկացի ներդրողների կողմից քիչ հետաքրքրություն է եղել», - հայտարարել Պապուաշվիլին։
Նա նաև տեղեկացրել է, որ գործող համաձայնագրերը նախատեսում են, որ պետությունը պահպանում է վերահսկիչ բաժնեմասը բոլոր նման նախագծերում։
«Մենք ռազմավարական օբյեկտների հետ կապված ցանկացած նախագիծ դիտարկում ենք այս տեսանկյունից՝ ապահովելով, որ Վրաստանն ունենա առաջնահերթության իրավունքներ, և որոշումները կայացվեն ազգային շահերին համապատասխան»,- ասել է խորհրդարանի խոսնակը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։