Անհայտ երկրում առանց միջոցների մնացած և ծեծված ադրբեջանցի կնոջն օգնել է մի հայուհի։
Վրաստանում խոստացված աշխատանքն այդպես էլ չի եղել։ Երբ գումարը վերջացել է, տղամարդը գրավ է դրել աղջկա հեռախոսը, նրան դաժան ծեծի ենթարկել, վտարել տնից և միայնակ վերադարձել Ադրբեջան։

Վրաստանում վարձակալած բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ադրբեջանի երիտասարդ քաղաքացու մարմինը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Ըստ իրավապաշտպանի՝ աղջկա հետ երկու օր հնարավոր չի եղել կապ հաստատել, ինչից հետո ոստիկանությունը բացել է բնակարանի դուռը և հայտնաբերել մարմինը։
Բայա Պատարայան հայտնել է, որ օրեր առաջ իրեն է դիմել ռուս բլոգերներից մեկը՝ խնդրելով հանրայնացնել ֆեմիցիդի (կնասպանության) այս դեպքը։ Ըստ ներկայացված մանրամասների՝ Ադրբեջանից մի երիտասարդ աղջկա իր ընկերը խաբեությամբ տեղափոխել է Վրաստան՝ միասին ապրելու և աշխատելու խոստումով։ Մինչ այդ աղջկա հարազատները նրան նշանած են եղել մեկ այլ տղամարդու հետ, որը նրանից պարտքով գումար է վերցրել ու չի վերադարձրել։
Վրաստանում խոստացված աշխատանքն այդպես էլ չի եղել։ Երբ գումարը վերջացել է, տղամարդը գրավ է դրել աղջկա հեռախոսը, նրան դաժան ծեծի ենթարկել, վտարել տնից և միայնակ վերադարձել Ադրբեջան։
Անհայտ երկրում առանց միջոցների մնացած և ծեծված ադրբեջանցի կնոջն օգնել է մի հայուհի։ Նա ներգրավել է իր ադրբեջանցի ընկերուհուն՝ հաղորդակցությունը հեշտացնելու համար, և օգնել է կապ հաստատել հայրենիքում գտնվող հարազատների հետ։
Շուտով Վրաստան է ժամանել աղջկա երիտասարդ ազգականը, ով խոստացել է նրա համար բնակարան վարձել, իսկ մի քանի ամսից, իրավիճակի կայունացումից հետո, նրան հետ տանել Ադրբեջան։ Սակայն որոշ ժամանակ անց աղջիկը դադարել է պատասխանել զանգերին։
Մահացածի կրտսեր քույրը հնչեցրել է տագնապը և զանգահարել վերոնշյալ հայ կնոջը՝ հայտնելով, որ արդեն երկրորդ օրն է՝ չի կարողանում կապվել քրոջ հետ, և խնդրել է ստուգել բնակարանը։ Երբ կինը գնացել է նշված հասցեով, դուռը ոչ ոք չի բացել։ Հարևանները պատմել են, որ նախորդ գիշեր բնակարանից լսվել են ուժգին վեճի և ծեծկռտուքի ձայներ։ Այնուհետև կինը կանչել է ոստիկանություն, որն էլ բացել է դուռը և հայտնաբերել մարմինը։
Իրավապաշտպանի տվյալներով՝ ենթադրյալ մարդասպանը փախել է Թուրքիա, և այժմ նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում։ Մահացածի միակ հարազատը՝ կրտսեր քույրը, գտնվում է Ադրբեջանում, և այժմ առաջնահերթ խնդիրը նրան իրավահաջորդ ճանաչելն է։
«Ես կոչ եմ անում լրատվամիջոցներին հետաքննել այս գործը։ Կոչ եմ անում դատախազությանը թույլ տալ մեզ ներգրավվել գործում մահացածի քրոջ անունից, որպեսզի կարողանանք ուսումնասիրել ֆեմիցիդի այս գործի նյութերը, որն արդեն առնչվում է երեք երկրների»,- գրել է Բայա Պատարայան։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։