Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ. Պապոյան
Հանդիպման առանցքում եղել են ջերմոցաշինության ոլորտում առկա իրավիճակը, զարգացման հիմնական մարտահրավերներն ու ընթացիկ խնդիրների լուծման հնարավոր ուղիները։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 29-ին ընդունել է խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման առանցքում եղել են ջերմոցաշինության ոլորտում առկա իրավիճակը, զարգացման հիմնական մարտահրավերներն ու ընթացիկ խնդիրների լուծման հնարավոր ուղիները։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ոլորտի արդյունավետության բարձրացմանն ու արտահանման աշխարհագրության ընդլայնմանը։ Գևորգ Պապոյանը շեշտել է, որ միայն ավանդական շուկաներով սահմանափակվել չի կարելի, և անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել հայկական արտադրանքը միջազգային նոր հարթակներ հասցնելու համար։
«ՀՀ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և պատրաստ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ամբողջացնելու նպատակով»,- նշել է նախարարը։
Քննարկման կարևոր թեմաներից է եղել նաև ջերմոցային տնտեսություններին ցուցաբերվող պետական օժանդակությունը։ Մասնավորապես, կողմերը քննարկել են.
-
Աջակցության գործիքների արդիականացումը՝ դրանք տնտեսավարողների կարիքներին ավելի համապատասխանեցնելու նպատակով։
-
Մարտահրավերների հաղթահարումը՝ ուղղված ոլորտի դիմակայունության և մրցունակության բարձրացմանը։
Հանդիպումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում, որտեղ նախարարության պատասխանատուներն ու գործարարները նախանշել են հետագա համատեղ քայլերը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը