Անկարայում տեղի են ունեցել Թուրքիա–Վրաստան քաղաքական խորհրդակցություններ
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։

Անկարայում տեղի են ունեցել Թուրքիա–Վրաստան քաղաքական խորհրդակցություններ։ Թուրքական կողմից մասնակցել է ԱԳՆ փոխնախարար, դեսպան Բուրհանեթթին Էքինջին, իսկ վրացական կողմից՝ փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։ «Beyazbelgehaber» -ը լրատվական կայքը նշել է, որ անդրադարձ է կատարվել երկու երկրների առջև ծառացած ընդհանուր մարտահրավերներին։ Կողմերը ընդգծել են Թուրքիայի ու Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Քննարկվել է նաև համաշխարհային զարգացումների ազդեցությունը երկու երկրների վրա։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։