Աննա Հակոբյանը ցանկանում է քրգործ հարուցել Դանիել Իոաննիսյանի դեմ
Ըստ Հակոբյանի՝ իր կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ, ինչը «սահմանադրական իրավունքի խախտում է»։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը դիտարկում է «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունը՝ «հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասի համար»: Այս մասինն այսօր նա հայտարարել է հրավիրած հրատապ ասուլիսում:
Ըստ Հակոբյանի՝ իր կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ, ինչը «սահմանադրական իրավունքի խախտում է»։
Լրագրողի հարցին՝ եթե մարդիկ «Իմ քայլը» հիմնադրամից բարեգործություն ստանան, չե՞ք ասոցացվելու իշխանությունների կողմից ընտրակաշառքի հետ, նա պատասխանեց․ «Դուք դրանով խախտում եք իմ սահմանադրական իրավունքը։ Գնացեք ժողովրդին հարցրեք՝ ասոցացվո՞ւմ եմ, թե՞ ոչ՞»։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: