Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
26 հոկտեմբերի 2026 • 23:26

Մահաբեր փոթորիկ Անթալիայում․ շինհրապարակում 5 բանվոր է զոհվել

Թուրքիայի Անթալիա նահանգում ուժեղ փոթորկի և պտտահողմի հետևանքով 5 բանվոր է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։

Մահաբեր փոթորիկ Անթալիայում․ շինհրապարակում 5 բանվոր է զոհվել

Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի Անթալիա նահանգում մոլեգնած փոթորիկն ու տեղատարափ անձրևները լուրջ վնասներ են պատճառել։ Պտտահողմի հետևանքով շինհրապարակում ավերվել են բանվորների կացության համար նախատեսված տնակները, ինչի հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Անթալիա նահանգի Քեփեզի շրջանում՝ Ֆևզի Չաքմաք թաղամասում գտնվող շինհրապարակում։ Պտտահողմը վնասել է բանվորների կացության համար նախատեսված երկու բեռնարկղային տնակները, որոնցում եղել է վեց աշխատակից։

Նախնական տվյալներով՝ երկու բանվոր մահացել է դեպքի վայրում, իսկ հիվանդանոց տեղափոխվածներից ևս երեքի կյանքը փրկել չի հաջողվել։ Մեկ աշխատակից վիրավորվել է։

Դեպքի վայր է մեկնել Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը։ Տարածքում իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ։

Ուժեղ տեղումներն ու քամիները վնասներ են պատճառել նաև նահանգի այլ շրջաններում։ Քաշի, Քումլուջայի և Ֆինիքեի շրջաններում առատ անձրևների հետևանքով ջրածածկվել են ճանապարհներ ու գյուղատնտեսական տարածքներ, վնասվել են ջերմոցներ։

 

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև