Անցած օրերի միջոցառումներն անցել են առանց միջադեպերի
Չեն գրանցվել լուրջ միջադեպեր և պատահարներ:

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցները իրականացրել են արտակարգ ռեժիմով ծառայություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳ նախարարությունից:
Միջոցառումների ընթացքում, որոնց ներկա են եղել ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ շնորհիվ նաև ոստիկանների և փրկարարների ծառայության, որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել:
Նմանատիպ հերթապահություն և միջոցառումներ են իրականացվել նաև ապրիլի 23-ին՝ Ջահերով երթին և ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում, որոնց ընթացքում նույնպես որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից է, ինչը փաստում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից՝ տարբեր ինդեքսներով արված ուսումնասիրությունները: Այդ ուսումնասիրությունների ընթացքում հաշվի է առնվում նաև մեծամասշտաբ միջոցառումների ընթացքում արձանագրված միջադեպերը:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: