Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
Հետագա գործողությունների արդյունքում ընկերությունը վերականգնել է պատճառված 15,5 միլիոն դրամի վնասը։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մասիս-Ռանչպար խճուղու հարակից տարածքում իրականացվում է ապօրինի ավազահանում։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, հատկացված սահմաններից դուրս, կազմակերպել է ապօրինի հանքարդյունահանում։
Սեպտեմբերի 29-ին ոստիկաններն այցելել են տվյալ տարածք, որտեղ առկա էին ավազի կույտեր։ Այդտեղ աշխատող վերամբարձ կռունկն ու էքսկավատորը կնիքվել են, իսկ մեկ բեռնատար տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։
Հետագա գործողությունների արդյունքում ընկերությունը վերականգնել է պատճառված 15,5 միլիոն դրամի վնասը։
Կարդացեք նաև
Հասարակություն6 հոկտեմբերի 2026
Գեղարքունիքի մարզում ուսուցչուհին 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնnւթյան է ենթարկել
Մորաքրոջ խոսքով՝ ուսուցչուհու կողմից երեխայի նկատմամբ նախկինում ևս հարվածների դեպքեր եղել են, սակայն նման աստիճանի ֆիզիկական բռնություն առաջին անգամ է արձանագրվում։
Հասարակություն6 հոկտեմբերի 2026
Իրականացվում է շուրջ 700 բազմաբնակարան շենքերի ավելի քան 2000 շքամուտքերի էլեկտրական ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր
Կատարվող աշխատանքների արդյունքում կնվազի բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման համակարգում առաջացող անսարքությունների հաճախականությունը:
Հասարակություն5 հոկտեմբերի 2026
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ
Նոր հասցեներ, ժամանակակից պայմաններ և ավելի հարմարավետ սպասարկում՝ կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։