Իրականացվում է շուրջ 700 բազմաբնակարան շենքերի ավելի քան 2000 շքամուտքերի էլեկտրական ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր
Կատարվող աշխատանքների արդյունքում կնվազի բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման համակարգում առաջացող անսարքությունների հաճախականությունը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ հանրապետության մի շարք խոշոր բնակավայրերում իրականացվում է շուրջ 700 բազմաբնակարան շենքերի ավելի քան 2000 շքամուտքերի էլեկտրական ենթակառուցվածքների բարեկարգման և արդիականացման ծրագիր։ Այս մասին հայտնում են ՀԷՑ-ից։
Ներդրումային ծրագրի շրջանակում հին և տեխնիկապես մաշված ներածման բաշխիչ սարքավորումները և շքամուտքերի էլեկտրական լարերը փոխարինվում են նորերով։
Կատարվող աշխատանքների արդյունքում կնվազի բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման համակարգում առաջացող անսարքությունների հաճախականությունը, կկանխարգելվեն վթարային իրավիճակները, բնակիչների համար կապահովվեն առավել անվտանգ պայմաններ, ինչպես նաև կվերականգնվի շքամուտքերի արտաքին տեսքը»,- ասվում է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Հասարակություն5 հոկտեմբերի 2026
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ
Նոր հասցեներ, ժամանակակից պայմաններ և ավելի հարմարավետ սպասարկում՝ կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։
Հասարակություն5 հոկտեմբերի 2026
Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը
Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ:
Հասարակություն5 հոկտեմբերի 2026
Արփինե Սարգսյանը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին
Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրվածության համար, պարեկային ծառայողին մաղթել է շուտափույթ ապաքինում։