Ապօրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
Բուսական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվել է 1,005,000 (մեկ միլիոն հինգ հազար) ՀՀ դրամ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գծի 119 հեռախոսահամարին քաղաքացուց ստացվել է ահազանգ՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 26/2 հասցեում իրականացվող ծառահատումների վերաբերյալ։ Հայտնում են տեսչական մարմնից։
Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ պարզվել է, որ նշված հասցեի հարակից տարածքում հատվել է ընդհանուր հինգ ծառ, որոնցից մեկը՝ թթենի, իսկ չորսը՝ գիհի (կենսածառ) տեսակի։ Բուսական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվել է 1,005,000 (մեկ միլիոն հինգ հազար) ՀՀ դրամ։
Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինը առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
Կարդացեք նաև
Հասարակություն1 օգոստոսի 2026
Կիրականացվի ներքին հետաքննություն Պապ թագավորի փողոցում ՀԷՑ-ի բաշխման ցանցի մալուխագծի վթարի պատճառները պարզելու համար
Այս մասին գրել է Ռոմանոս Պետրոսյանը։
Հասարակություն1 օգոստոսի 2026
Նորագույն Airbus A350-1000ULR-ը օդում անցկացնել է 24 ժամ 24 րոպե
Այդ թռիչքը ռեկորդային է դարձել իր տևողությամբ և հեռավորությամբ առևտրային ինքնաթիռների շրջանում։
Հասարակություն1 օգոստոսի 2026
Երևան-Երասխ ավտոճանապարհին իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Աշխատանքներին ներգրավվել են ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։