Ապօրինի զենք-զինամթերքի հանձնման նոր դեպքեր՝ ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության բացատրական աշխատանքի արդյունքում Լոռու մարզում և Գյումրիում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր․ քաղաքացիները հանձնել են հրազեն, ինքնաձիգ, փամփուշտներ և հրացան։

Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի զենք-զինամթերքը հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել, այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Լոռու մարզի Շենավան գյուղի 57-ամյա բնակիչը Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել է ապօրինի պահվող երկփողանի հրազեն։ Քաղաքացին հայտնել է, որ այն պատկանել է իր հանգուցյալ հորը։
Նման դեպք է գրանցվել նաև Գյումրիում՝ Մուշի բաժնի ոստիկանների աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Շիրակացու թաղամասում թողել է զենք-զինամթերք։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաձիգ, դրա 70 փամփուշտ և «Տիր» հրացան։
Ոստիկանությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին կամավոր հանձնել ապօրինի պահվող զենքերը։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։