Հասարակություն
20 ապրիլի 2026 • 09:21
Ապօրինի զենք-զինամթերքի հանձնումներ
Կամավոր հանձնման հերթական դեպքերը գրանցվել են Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները շարունակվում են առավել հետևողականությամբ, հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Միաժամանակ, բնակչության շրջանում իրականացվում է բացատրական աշխատանք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու նպատակով։
Կամավոր հանձնման հերթական դեպքերը գրանցվել են Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Ոստիկանության գվարդիայի Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին ներկայացած քաղաքացին կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան, «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, և ինքնաձիգի 50 փամփուշտ։
Ոստիկանության գվարդիայի Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում հայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, «ՌԳԴ-5» և «Ֆ-1» տեսակի երկու նռնակ՝ իրենց պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 34 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: