Չորեքշաբթի, հունիսի 10
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
10 հունիսի 2026 • 07:57

Արաղչին քննարկել է տարածաշրջանային զարգացումները Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ

Իրանի ԱԳ նախարարն առանձին հեռախոսազրույցներում անդրադարձել է ԱՄՆ հարվածներից հետո ստեղծված իրավիճակին և դատապարտել ռազմական գործողությունները։

Արաղչին քննարկել է տարածաշրջանային զարգացումները Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ, այս մասին հայտնում է mehrnews–ը։

Զրույցների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավային շրջաններին հասցված հարվածներից հետո։

Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական գործողությունները՝ դրանք որակելով որպես Իրանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։

Նա ընդգծել է Իրանի ինքնապաշտպանության իրավունքը և նշել, որ Իրանի զինված ուժերի պատասխան գործողությունները օրինական են։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև