Արաքսիա Սվաջյանը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Օրացույց դիմորդների համար. Հաջորդ միասնական քննությունը տեղի կունենա հունիսի 19-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից։ Հիմնական փուլի վերջին քննական օրը հունիսի 30-ն է։

Հայաստանում ընթացքի մեջ է 2026 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ՝ հիմնական փուլը։ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ այսօր դիմորդներն իրենց ուժերն են փորձում օտար լեզուներից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն)։
Քննական գործընթացի ընթացքին հետևելու նպատակով Երևանի թիվ 57 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն է այցելել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ՝ հետաքրքրվելով նրանց մասնագիտական կողմնորոշմամբ ու նախորդ փուլի արդյունքներով, ինչպես նաև հաջողություն մաղթել քննություն հանձնողներին։ Նշված կենտրոնում այսօր քննություն է հանձնում շուրջ 110 դիմորդ։
Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա քննական պատկերն ունի հետևյալ տեսքը.
-
Ընդհանուր դիմորդների թիվը՝ 16,426 հայտագրված։
-
Ամենապահանջված քննական առարկաների թոփ 3-յակը.
-
Անգլերեն — 5,757 դիմորդ,
-
Մաթեմատիկա — 5,467 դիմորդ,
-
Հայոց լեզու և հայ գրականություն — 4,232 դիմորդ։
-
Օրացույց դիմորդների համար. Հաջորդ միասնական քննությունը տեղի կունենա հունիսի 19-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից։ Հիմնական փուլի վերջին քննական օրը հունիսի 30-ն է։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: