Արարատի մարզում բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազը
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Հունիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 71-ամյա Մարտին Պ.-ի վարած «BMW» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Կ.-ի վարած «Lada Priora» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Ռուբին Վ.-ի վարած «Opel Astra» մակնիշի, 32-ամյա Տիգրան Ս.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները և Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Զաքար Գ.-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
Հանցավոր դրսևորումների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում հետևողականորեն շարունակում է հատուկ միջոցառումները։
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։