Արդյունաբերությունը զարգանում է, արտադրանքի ծավալը աճել է 4,7%-ով․ Փաշինյան
Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններն արդեն ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ մի շարք նախագծերի մասնակից են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում ընթացող «Իննոպրոմ–2026»–ի լիագումար նիստում։
Փաշինյանի խոսքով՝ 2025 թ․ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 4,7 տոկոս, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսներին՝ 13 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Վերջին շրջանի լայնածավալ ներդրումները մատնանշում են Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող հուսալի գործընկերոջ աճող ընկալումը: Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններն արդեն ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ մի շարք նախագծերի մասնակից են»,–նշել է Փաշինյանը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը