Առանց Վրաստանի՝ Հայաստանի եվրոինտեգրման մասին խոսելն աներևակայելի է. Կոբախիձե
Կոբախիձեն շեշտել է, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժերի կողմից երկու երկրները միմյանց հակադրելու բոլոր փորձերը ձախողման են դատապարտված:

«Imedi LIVE» հաղորդաշարի եթերում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, անդրադառնալով Բրյուսելի որոշակի շրջանակների վերաբերմունքին Վրաստանի և Հայաստանի նկատմամբ, հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսիի համար հարևան երկրի հետ համեմատվելն անընդունելի է, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
«Մենք հարևաններ ենք, ունենք շատ բարեկամական հարաբերություններ և ռազմավարական գործընկերություն: Հետևաբար, մեր կողմից սխալ կլինի համեմատվել Հայաստանի հետ. մենք այդ դաշտ չենք մտնի»,- ընդգծել է Վրաստանի կառավարության ղեկավարը:
Կոբախիձեն շեշտել է, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժերի կողմից երկու երկրները միմյանց հակադրելու բոլոր փորձերը ձախողման են դատապարտված: Նա վերահաստատել է Վրաստանի լիակատար աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին և բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս դինամիկան։
Հարցազրույցի ընթացքում Վրաստանի վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Վրաստանի նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի համար, որն արտահայտվում է նաև կառավարությունների մակարդակով:
«Նա (Նիկոլ Փաշինյանը) ուղղակիորեն հայտարարել է, որ առանց Վրաստանի՝ Հայաստանի եվրոինտեգրման մասին խոսելն աներևակայելի է»,- հիշեցրել է Կոբախիձեն՝ միևնույն ժամանակ սուր քննադատության ու հեգնանքի ենթարկելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հաջորդած հայտարարությունը, թե իբր Հայաստանը Եվրոպան Միջին Ասիային կապող ամենակարճ ճանապարհն է։
«Ըստ ամենայնի, տնտեսական լճացման և այլ «բարիքների» հետ մեկտեղ, եվրոպացի բյուրոկրատների գործերը նաև աշխարհագրության դասերից այնքան էլ ուժեղ չեն»,- եզրափակել է Վրաստանի վարչապետը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։