Արհեստական հանրային հնչեղություն տրվեց. ՔԿ նախագահը՝ անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքի մասին
Պողոսյանը հայտարարեց՝ մանկապիղծներին ոստիկանությունն ի սկզբանե բացահայտել է ու ներկայացրել քննչական մարմին։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը պնդում է, թե Վեդիում անչափահաս երկու քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքը ուզում են քաղաքականացնել։
«Սա մաքուր իրավական բնույթի հարց է, ոչ ոք չփորձի քաղաքականացնել»,- ԱԺ-ում ասաց նա։
Պողոսյանը հայտարարեց՝ մանկապիղծներին ոստիկանությունն ի սկզբանե բացահայտել է ու ներկայացրել քննչական մարմին։
«Դեպքը կոծկելու նպատակ չի կարող լինել, արհեստական հանրային հնչեղություն տրվեց, չգիտեմ՝ նպատակը որն էր»,- ասաց ՔԿ նախագահը։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: