Առկա սահմանափակումների ֆոնին՝ էական չափով հաջողվել է արտահանումը դիվերսիֆիկացնել
«Ես կարծում եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է և պետք է քննարկել սեղանի շուրջ, և բոլոր հարցերը հնարավոր է լուծել ՌԴ-ի հետ համակարգված աշխատանքի արդյունքում»։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հայտարարությանն այն մասին, թե հայկական կողմն իր ղեկավարած կառույցի կողմից ուղարկված նամակներն անպատասխան է թողնում։
Պապոյանը հավաստիացրել է, որ բացառվում այն, որ Ռուսաստանի Դաշնության պետական որևէ մարմնից իր գլխավորած նախարարությունը ստանա նամակ, որին ոչ միայն չպատասխանի, այլև ըստ պատշաճի ուշադրություն չդարձնի կամ էլ համապատասխան արձագանք չհնչեցնի։
«Ես բացառում եմ դա․ ենթադրում եմ՝ այդ մեկնաբանության կամ տեղեկատվության մեջ որոշակի անհասկացվածություն կա։ Ես բացառում եմ, որ մենք Ռուսաստանի Դաշնության մեր որևէ գործընկեր կառույցից ստանայինք նամակ և անպատասխան թողնեինք։ Մենք շատ ուշադիր նորից նայել ենք ամբողջ համակարգում, այդպիսի չպատասխանած նամակ մենք չունենք»,- ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարը։
Պապոյանի տեղեկացմամբ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում երկու այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կհանդիպի տարբեր գործընկերների հետ։
«Ես կարծում եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է և պետք է քննարկել սեղանի շուրջ, և բոլոր հարցերը հնարավոր է լուծել ՌԴ-ի հետ համակարգված աշխատանքի արդյունքում։ Այդուհանդերձ, չեմ բացառում, որ գործընկերների կողմից կան բարձրացված հարցեր, որոնք դեռ պատշաճ պատասխան, միգուցե, իրենք չեն ստացել․ պետք է տեսնել, թե որոնք են այդ հարցերը, բերել Էկոնոմիկայի նախարարության դաշտ և լուծել դրանք»,-ընդգծել է Պապոյանը։
Առկա սահմանափակումների ֆոնին՝ էական չափով հաջողվել է արտահանումը դիվերսիֆիկացնել։ Արտահանվող ապրանքների մեծ մասը հիմա գնում է դեպի այլ երկրներ՝ եվրոպական երկրներ, Ուկրաինա, Վրաստան և այլն։ «Այս առումով պետք է նշել, որ խնդիրներ կան, բայց խնդիրները այն ծավալով չեն, որը ենթադրվում էր, այսինքն՝ ապրանքի փաստացի 70 և ավելի տոկոսը պարզապես արտահանվում է այլ երկրներ»,-նշել է Գևորգ Պապոյանը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը