Առողջապահության համընդհանուր ապահովագրությունն այլևս անշրջելի իրողություն է
Նախատեսվում է ընդլայնել առողջապահության համընդհանուր ապահովագրությունը:

«Առողջապահության ապահովագրությունն այլևս անշրջելի իրողություն է» : Այս մասին Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար՝ Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով ժողովուրդը երկար տարիներ սպասել է, որ մեր երկրում հասանելի կլինեն բժշկական ծառայությունները, բայց այդ ամենը միայն խոսքերի մակարդակով են եղել:
«Այսօր առողջության համընդհանուր ապահովագրությունը իրականություն է, և պետության կարևորագույն հանձնառությունը՝ հոգ տանել ժողովրդի առողջության պահպանման, բարելավման և ֆինանսական ապահովության մասով, իրագործում է։ Բայց կարևոր է արձանագրել, որ սա հնարավոր է դարձել միայն իշխանության լեգիտիմության, ժողովրդին լսելու և ժողովրդի աջակցությունն ունենալու շնորհիվ։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը հնարավոր է դարձել միայն պետականության և խաղաղության շնորհիվ»,- ասել է Ավանեսյանը։
Ելույթի ժամանակ նախարարը շեշտել է, որ այս ոլորտը բուռն զարգացում է ապրում և դրա ապացույցը ներդրումներն են, այդ թվում՝ օտարերկրյա:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: