Արման Ծառուկյանին իջեցրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից հեռախոս օգտագործելու պատճառով
MMA մարտիկ Արման Ծառուկյանը երկու ընկերների հետ միասին հեռացվել է ԱՄՆ ներքին չվերթից

MMA մարտիկ Արման Ծառուկյանին իջեցրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից, որով նա պետք է թռչեր Real American Freestyle (RAF) մրցաշարին, այս մասին հայտնում է ռուս բլոգեր Ադամ Զուբայրաևը X-ի իր հարթակում։
«Արման Ծառուկյանին և նրա երկու ընկերներին հեռացրել են American Airlines-ի Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող ինքնաթիռից՝ թռիչքի ժամանակ հեռախոսի մեջ նայելու համար։ Բացարձակ անհեթեթություն», – գրել է Զուբայրաևը։
Զուբայրաևը նաև տեսանյութ է հրապարակել Լոս Անջելեսից Ֆիլադելֆիա մեկնող ինքնաթիռի խցիկից։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: