Հասարակություն
22 հունիսի 2026 • 15:27
Արմավիրի մարզում ավտովթարից հետո 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում` երեխաներ
Ըստ տեղեկություններով` ավտովթարը տեղի է ունեցել այսօր` ժամը 14։40–ի սահմաններում։

Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրում 31–ամյա վարորդը «Mitsubishi Colt»–ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes ML 500»–ին․ վարորդը և 2 անչափահաս ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ տեղեկություններով` ավտովթարը տեղի է ունեցել այսօր` ժամը 14։40–ի սահմաններում։
Վարորդը Հովհաննես Ա․–ն է եղել, ուղևորները՝ Արմավիրի մարզի բնակիչներ 4–ամյա Լ․ Ա․–ն և 5-ամյա Ք․ Ա․–ն։ Նրանք բոլորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունները պարզվում են։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: