Արմավիրի մարզում բացահայտվել են թմրամիջոցների պահման և կանեփի աճեցման դեպքեր
Արմավիրի մարզում ոստիկանները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի պահման և կանեփի աճեցման երկու դեպք։ Հայթաղ գյուղում հայտնաբերվել է 30,1 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, իսկ Արմավիր քաղաքում՝ կանեփի 28 բույս։ Երկու դեպքերով էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Արմավիրի մարզի ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պահելու և կանեփ աճեցնելու երկու դեպք, այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Հայթաղ գյուղի 41-ամյա բնակչի տան կից շինությունում իրականացված զննությամբ հայտնաբերվել է 30,1 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Մինչ այդ տղամարդը հաստատել էր ոստիկանների ստացած օպերատիվ տեղեկությունը։
Մեկ այլ դեպքում Արմավիր քաղաքի 60-ամյա բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 28 բույս։ Վերջինս հայտնել է, որ դրանք աճեցրել է անձնական օգտագործման նպատակով թմրամիջոց պատրաստելու համար։
Երկու դեպքերով էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ, կատարվում է նախաքննություն։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: