Արթիկում քաղաքացիներին գումարով հանրահավաքի տանելու գործով՝ երկու անձ է ձերբակալվել
Արթիկի երկու բնակիչ ձերբակալվել են՝ քաղաքացիներին գումարի դիմաց հանրահավաքի մասնակցության հավաքագրելու և Երևան տեղափոխելու կասկածանքով։

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, իրացնելով մայիսի 14-ին ստացած տեղեկությունները, պարզել են, որ Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը ապրիլի 11-ին կուսակցություններից մեկի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար մի խումբ համաքաղաքացիների, գումարի դիմաց, իր «Նիսան» մակնիշի մեքենայով տարել է Երևան, ապա հանրահավաքի ավարտին` Արթիկ տեղափոխելուց հետո, տվել է խոստացված գումարը, այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ իրավապահների՝ 28-ամյա երիտասարդը ապրիլի 11-ին իր մեքենայով չորս համաքաղաքացու տեղափոխել է Երևան՝ կուսակցություններից մեկի կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով։
Նրա խոսքով՝ 34-ամյա համաքաղաքացին յուրաքանչյուր մասնակցի համար խոստացել էր վճարել 20 հազար դրամ։
Հանրահավաքից հետո փոխանցվել է խոստացված 100 հազար դրամը, որը բաժանվել է մասնակիցներին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու երիտասարդների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: