Արտակարգ դեպք՝ Նոր Գեղի բնակավայրում․ ընթացող «Tesla»-ում հրդեհ է բռնկվել․
Կոտայքի մարզում ընթացող «Tesla» ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան, դեպքի հանգամանքները պարզվում են։

Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Նոր Հաճն-Նոր Գեղի ավտոճանապարհին, Նոր Գեղի բնակավայրի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել ընթացող «Tesla» մակնիշի ավտոմեքենայում հայտնում է shamshyan.com-ը:
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, վարորդն ու քաղաքացիները փորձել են կանխել կրակի տարածումը։
Դեպքի վայր են ժամանել Աբովյանի և Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև ոստիկանության պարեկային ծառայության և համայնքային ոստիկանության օպերատիվ խմբերը։ Անվտանգությունից ելնելով՝ ճանապարհահատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է հայտնում է Գագիկ Շամշյանը:
Չնայած հրշեջների միջամտությանը՝ կրակը մի քանի անգամ մարվել է, սակայն կրկին բռնկվել է, և ծուխը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից։
Այս պահին իրավապահները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։