Արտառոց դեպք Երևանում. «SAS» սուպերմարկետի մենեջերը «FaceID»-ով նկարել է աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Հունիսի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում ահազանգ է ստացվել մարզերից մեկի բնակիչ, 20-ամյա Աննա Ս․-ից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մարաշի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Աղջիկը իրավապահներին հայտնել է, որ հունիսի 14-ին, Քաջազնունի 9 Ա հասցեում գործող «SAS» սուպերմարկետում եղել է աշխատանքի, որտեղ իրեն է մոտեցել նույն սուպերմարկետի մենեջեր Էմման։
-
Մենեջերը «ֆեյսայդիով» (FaceID) նկարել է աշխատակցուն՝ պատճառաբանելով, թե լուսանկարը պետք է ուղարկի գրասենյակ։
-
Հունիսի 28-ին 20-ամյա աշխատակիցը հաղորդագրությամբ տեղեկացել է, որ խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով իր անունով «VTB» բանկով օնլայն վարկ են ձևակերպել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված խանութի մենեջեր Էմման հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Էմմա Պ․-ն։ Այժմ ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։
Աննա Ս․-ն նշված սուպերմարկետում աշխատում է որպես բաժնի պատասխանատու, իսկ Էմմա Պ․-ն՝ որպես մենեջեր։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: