Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոցում աշակերտներից մեկի մայրը ապտակել է մեկ այլ աշակերտի, ով պարբերաբար դպրոցում ծաղրել է իր որդուն
Հրազդանի թիվ 14 դպրոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած միջադեպի ընթացքում 11-ամյա աշակատի մայրը ապտակել է 12-ամյա դասարանցուն։ Ծնողները ներկայացել են ոստիկանություն, սակայն հրաժարվել են հաղորդում ներկայացնելուց։ Փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։

Ապրիլի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի թիվ 14 հիմնական դպրոցում Կոտայքի մարզի բնակիչ 11-ամյա Լ․ Ա․-ի մայրը՝ Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Վարսենիկ Վ․-ն, իր որդու հետ վիճաբանելու կապակցությամբ ապտակել է նույն դպրոցի աշակերտ 12-ամյա Ա․ Մ․-ին, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com -ը։
Ապտակված երեխայի հայրը՝ Դավիթ Մ․–ն զանգահարել է Լ․Ա․–ի հորը՝ Մհեր Ա․–ին հանդիպում պահանջել պարզելու համար կատարվածը։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մհեր Ա․-ն իր որդու ու Դավիթ Մ․-ն իր որդու հետ ներկայացվել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ վերջիններս հայտնել են կատարվածը, սակայն հրաժարվել են հաղորդում ներկայացնելուց, – հայտնում է ֆոտոլրագրողը։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: