Արժեթղթերի շուկան ակտիվացնելու առաջին քայլով վերացնելու ենք «բաց» և «փակ» բաժնետիրական ընկերությունների տարբերակումը․ Դիանա Հակոբյան
Այս փոփոխությունը ենթադրում է թափանցիկ հաշվետվողականություն, հստակ վերահսկողություն և ներդրողների մասնակցության լայն հնարավորություններ։

Հայաստանում արժեթղթերի շուկան ակտիվացնելու նպատակով նախատեսվում է վերացնել «բաց» (ԲԲԸ) և «փակ» (ՓԲԸ) բաժնետիրական ընկերությունների տարբերակումը։ Այս մասին հայտարարել է «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ, տնտեսագետ Դիանա Հակոբյանը։
Ըստ առաջարկվող ծրագրի՝ հայաստանյան ընկերությունները պետք է ընտրեն հետևյալ երկու տարբերակներից մեկը.
-
Դառնալ իրական բաժնետիրական ընկերություն՝ ազատ շրջանառվող բաժնետոմսերով և բարձր հաշվետվողականությամբ,
-
Վերակազմակերպվել ՍՊԸ-ի՝ որպես իրավական ավելի պարզ և համապատասխան ձևաչափ։
Դիանա Հակոբյանի փոխանցմամբ՝ հանրային մեծ նշանակություն և տնտեսության վրա բարձր ազդեցություն ունեցող մի շարք ոլորտների ընկերությունների համար բաժնետիրական ձևով գործելը կլինի պարտադիր։ Այդ ոլորտներն են.
-
Բանկային համակարգ,
-
Հեռահաղորդակցության օպերատորներ,
-
Էներգետիկայի բնագավառ,
-
Հանքարդյունաբերություն։
Այս փոփոխությունը ենթադրում է թափանցիկ հաշվետվողականություն, հստակ վերահսկողություն և ներդրողների մասնակցության լայն հնարավորություններ։
«Որքան մեծ է ընկերության ազդեցությունը հանրության վրա, այնքան բարձր պետք է լինի նրա թափանցիկությունն ու պատասխանատվությունը»,- ընդգծել է տնտեսագետը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը