Աշխարհի տարբեր երկրներում հետևում են ուղևորներ տեղափոխող զբոսանավի վրա հանտավիրուսի բռնկմանը
Արժե՞ արդյոք անհանգստանալ:

Մինչ աշխարհի տարբեր երկրներում հետևում են ուղևորներ տեղափոխող զբոսանավի վրա հանտավիրուսի բռնկումանը, առողջապահության մասնագետները շեշտում են, որ հանրության համար ռիսկը ցածր է։ Տեղեկությունը տարածում է «Reuters»-ը:
Այսպիսով, որքա՞ն պետք է անհանգստանանք։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ սա համավարակի սկիզբ չէ՝ ասելով. «Սա Covid չէ, սա գրիպ չէ, այն տարածվում է շատ տարբեր կերպ»։
Ի տարբերություն կարմրուկի և նման հիվանդությունների, որոնք խիստ վարակիչ են և հեշտությամբ տարածվում են, հանտավիրուսի Անդյան շտամն այդքան էլ վարակիչ չէ։
«Մարդուց մարդ տարածումը հնարավոր է, սակայն վարակի տարածման ռիսկը գլոբալ մակարդակով մնում է ցածր»-, ասում է ԱՀԿ-ն։
Նավի դեպքի հետ կապված տեղեկացնում են , որ նավի վրա գտնվող մարդկանց մոտ հայտնաբերվել է ութ դեպք՝ երեք հաստատված և հինգ կասկածելի։
ԱՀԿ-ից հիշեցնում են, որ հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողներից:
Հանտավիրուսը արտաքին աշխարհում չի տարածվում առօրյա սոցիալական շփման միջոցով, ինչպիսիք են հասարակական վայրերում, խանութներում, աշխատավայրերում կամ դպրոցներում զբոսանքները ։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: