Հասարակություն
15 մայիսի 2026 • 09:07
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորել է Ընտանիքի միջազգային օրվա առթիվ
Տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու ընտանիքի դերն իրավագիտակից հասարակության ձևավորման և պետության զարգացման գործում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա առթիվ.
«Սիրելի՛ քաղաքացիներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։
Տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու ընտանիքի դերն իրավագիտակից հասարակության ձևավորման և պետության զարգացման գործում։ Այս նպատակով պետության քաղաքականության առանցքում շարունակում է լինել այնպիսի ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացումը, որոնք միտված են ծնելիության աճի խթանմանը, ընտանիքների կենսապայմանների բարելավմանն ու սոցիալական երաշխիքների ընդլայնմանը։
Մասնավորապես, շարունակվում է երեխայի ծննդով պայմանավորված նպաստների տրամադրման և ընդլայնման գործընթացը․ ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված ամսական 50,000 դրամ աջակցությունն արդեն իսկ սահմանվել է որպես պետական նպաստ, իսկ 2026 թ․ սեպտեմբերի 1-ից կբարձրանա նաև առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 300,000 դրամից դառնալով 500,000 դրամ:
Երեխա ունեցող ընտանիքների, ինչպես նաև Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերը ևս շարունակում են դրական ցուցանիշներ արձանագրել։
Ոլորտային քաղաքականության առաջնահերթություններից է նաև հղիության և հետծննդաբերական շրջանում կանանց համար աշխատանքային ճկուն հնարավորությունների ապահովումը, ինչպես նաև ավագ սերնդի մեր սիրելի ներկայացուցիչների առողջ և ակտիվ ծերացմանն ու ներուժի օգտագործանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Սիրելի՛ քաղաքացիներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ տոնի առթիվ և մաղթում եմ բարեկեցություն, առողջություն և խաղաղություն բոլորիդ ընտանիքներին»:
Կարդացեք նաև
Հասարակություն13 հուլիսի 2026
«Բեսյաչի նառոդ»․ Երևանում բնակվող ռուս բլոգերը հայհոյել է հայերին և քննադատել Վարդավառի տոնը
Պիրոժկովան բացահայտ արհամարհանք և ագրեսիա է դրսևորել հայկական մշակութային արժեքների հանդեպ
Հասարակություն13 հուլիսի 2026
Ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, բայց Երևանի քաղաքապետարանը մերժել է պատճառված վնասի փոխհատուցման պահանջը
ՀՀ Երևան քաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել
Հասարակություն13 հուլիսի 2026
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։