Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ

Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Նախնական տվյալներով՝ այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ և անվադողերի վուլկանացման կետ՝ օգտագործված անվադողերով։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 20։12-ին։
Կարդացեք նաև
Հասարակություն20 օգոստոսի 2026
Հայտնաբերվել է 50 հազար դոլար գնահատված գողոնը
Նախաքննությունը շարունակվում է։
Հասարակություն20 օգոստոսի 2026
ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի որդին ոչ պատշաճ արտահայտություններով գրություն է թողել համացանցում
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» օրվա մեջ ՆԳ նախարարին գրություն կուղարկի` պահանջելով կարգապահական պատասխանատվության կանչել Կառլեն Հովհաննիսյանին»․ Դանիել Իոաննիսյան։
Հասարակություն20 օգոստոսի 2026
Հայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ
7 անձ ձերբակալվել է։