Ավանեսյանը՝ մարտին բուժաշխատողների աշխատավարձի նոր շեմերի մասին
Ապահովագրական համակարգի ներդրման արդյունքում, այո՛, ճիշտ է, փոխվել է վարձատրության սկզբունքը, այսինքն՝ մարդը վարձատրվում է ըստ ծանրաբեռնվածության և սպասարկած բուժառուների. Ավանեսյան

Ուրախ եմ, որ հենց առաջնային օղակում, երբ դիտարկում եմ մարտ ամսվա աշխատավարձի ցուցանիշները, ակնհայտ տարբերություններ կան: Ունենք բուժաշխատողներ, որոնք կրկնակի աշխատավարձ են ստացել, ունենք որոշ նեղ մասնագետներ, որոնք եռակի և ավելի աշխատավարձ են ստացել:
Այդ մասին ԱԺ-ի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում աշխատավարձային ֆոնդի փոփոխությանը:
«Ապահովագրական համակարգի ներդրման արդյունքում, այո՛, ճիշտ է, փոխվել է վարձատրության սկզբունքը, այսինքն՝ մարդը վարձատրվում է ըստ ծանրաբեռնվածության և սպասարկած բուժառուների:
Բայց մեր բուժաշխատողներն արդեն իսկ հարմարվեցին այս նոր համակարգին, և մենք ունենք իսկապես լավ ցուցանիշներ: Իհարկե, շարունակաբար բարելավվելու են այս ցուցանիշները»,- ասել է նախարարը:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: