Չորեքշաբթի, սեպտեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
9 սեպտեմբերի 2026 • 08:45

Ավարտվել է քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 Ավարտվել է քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Ս.-ն թիվ 15/48 ընտրական տեղամասում ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրություններին մասնակցելիս, իր նախընտրած՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը բացահայտ և այլ անձանց համար տեսանելի եղանակով ցուցադրել է նույն ընտրական տեղամասում ներկա անձանց, որից հետո վերոհիշյալ քվեաթերթիկը գցել է քվեատուփի մեջ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ Հ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև