Ավինյանը հանձնարարել է վարչարարություն իրականացնել իրավախախտ կառուցապատողների նկատմամբ
Շատ կարևոր է, որ մեր պահանջները խախտած բոլոր կառուցապատողները պատշաճ կերպով տուգանվեն և նրանց նկատմամբ պատշաճ վարչարարություն իրականացվի, որովհետև այդ վարչարարությունից կախված են նաև հաջորդ տարվա նրանց արտոնությունները։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է պատշաճ վարչարարություն իրականացնել այն կառուցապատողների նկատմամբ, որոնք կխախտեն Երևանի ավագանու սահմանած պահանջները։ Երևանի քաղաքապետն այդ մասին ասել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Շատ կարևոր է, որ մեր պահանջները խախտած բոլոր կառուցապատողները պատշաճ կերպով տուգանվեն և նրանց նկատմամբ պատշաճ վարչարարություն իրականացվի, որովհետև այդ վարչարարությունից կախված են նաև հաջորդ տարվա նրանց արտոնությունները։ Հետևաբար, շատ կոնկրետ հանձնարական եմ տալիս՝ չպետք է այնպես ստացվի, որ վարչարարություն չիրականացվի որևէ կառուցապատողի նկատմամբ, որն ունի շեղումներ Երևանի ավագանու որոշումներից։ Այսինքն՝ բոլոր շինհրապարակները, որոնք Երևանում առկա են և չեն համապատասխանում ավագանու որոշումներին, պետք է տուգանվեն, նրանց նկատմամբ պետք է վարչարարություն իրականացվի։ Այսպես եղել է, բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ այս տարի ավելի մեծ ծավալով ուշադրություն պետք է սևեռենք դրա վրա, որովհետև դրանից նաև կախված են հաջորդ տարվա հնարավոր արտոնությունները՝ժամկետների երկարաձգման մասով։ Մենք այս պրոցեսներին հետևելու ենք ամենայն ուշադրությամբ, որովհետև սա ուղղակիորեն փոխկապակցված է լինելու Երևանի սեփական եկամուտների հետ։ Սա նշանակում է, որ բոլոր դեպերում, երբ հստակ արձանագրվում է խախտումը, վարչարարությունը պետք է իրականացվի»,- ասել է Ավինյանը։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: