Ավտովթար Գեղարքունիքի մարզում` երկու անչափահասների մասնակցությամբ
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ պարեկներն ու քննչական բաժինը պարզում են թե 2 անչափահաս վիրավորներից ով է վարել ավտոմեքենան:

Ապրիլի 23-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզում՝ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում դեպի Գագարին ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով տուժել են մարզի բնակիչներ 17-ամյա Է․ Ս․-ն և 17-ամյա Ա․ Կ․-ն, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է թե վիրավորներից ով է վարել ավտոմեքենան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: