Հասարակություն
9 հունիսի 2026 • 08:52
Այս տարի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Արցախից բռնի տեղահանված 11 146 մարդ
Հիշեցնենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Այս տարվա հունվարի 1–ից նկատվում է ԼՂ–ից բռնի տեղահանված անձ կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ։ Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։
«2026 թ. հունիս ամսվա սկզբի դրությամբ նրանց թիվը կազմել է 11 146»,– ընդգծել է նա։
Փոխնախարարը ներկայացրեց նաև 2025 թվականի տվյալներ, ըստ որոնց` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ–ից բռնի տեղահանված 39 650 անձ, որոնցից 27 296–ին ՀՀ նախագահի հրամանով շնորհվել է քաղաքացիություն։
Հիշեցնենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։