Հասարակություն
4 հունիսի 2026 • 08:32
Այս տարվա առաջին երեք ամիսներին ՌԴ աշխատելու է մեկնել ավելի քան 40 հազար ՀՀ քաղաքացի
Գործակալության տվյալներով՝ անցյալ տարվա առաջին երեք ամիսներին այս ցուցանիշը մոտ 45,5 հազար էր։

2026 թվականի հունվար-մարտ ամիսներին Ռուսաստան աշխատանքի նպատակով մոտ 42,4 հազար ՀՀ քաղաքացի է մուտք գործել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով վիճակագրական տվյալներին։
Գործակալության տվյալներով՝ անցյալ տարվա առաջին երեք ամիսներին այս ցուցանիշը մոտ 45,5 հազար էր։
2026 թվականի հունվար-մարտ ամիսներին Ռուսաստան է մուտք գործել 112 741 ՀՀ քաղաքացի։ Մեկ տարի առաջ այս ցուցանիշը կազմել է 125 143 մարդ։
Վիճակագրության համաձայն՝ մասնավոր այցով Ռուսաստան է ժամանել մոտ 50,7 հազար ՀՀ քաղաքացի, 3,2 հազարը որպես այցի նպատակ նշել են ուսումը, 1 568-ը՝ զբոսաշրջությունը, 1 308-ն էլ՝ գործնական նպատակներով։ Եվս 12 289 մարդ մուտք է գործել որպես սպասարկող անձնակազմ, իսկ 1 311 ՀՀ քաղաքացիներ տարանցում են իրականացրել Ռուսաստանով։
Հայաստանի քաղաքացիների մեծ մասը՝ 69 761 մարդ, Ռուսաստան է ժամանել ինքնաթիռով։ 39 857 մարդ մուտք է գործել ավտոմոբիլային ճանապարհով, 3 054 մարդ սահմանը հատել է ոտքով, 68 մարդ էլ` գնացքով։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։