Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել
Ծնողական ժամից օգտվելու համար անհրաժեշտ է միայն աշխատողի գրավոր դիմումը։ Գործատուն իրավունք չունի մերժել այն։

Հայաստանում այսօրվանից՝ հուլիսի 10-ից, ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը: Այն աշխատող ծնողներին (այդ թվում՝ խնամատար ծնողներին, որդեգրողներին և խնամակալներին) հնարավորություն է տալիս աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել աշխատանքից՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է նոր կարգավորման մանրամասները.
Ժամանակահատվածը սահմանվում է ըստ երեխաների թվի և կարգավիճակի.
-
Օրական մինչև 30 րոպե՝ մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին,
-
Օրական մինչև 1 ժամ՝ մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին,
-
Օրական մինչև 1 ժամ (անկախ երեխաների թվից)՝ մինչև 18 տարեկան, ֆունկցիոնալության ծանր կամ խոր սահմանափակում (հաշմանդամություն) ունեցող երեխայի ծնողին։
Ծնողական ժամից օգտվելու համար անհրաժեշտ է միայն աշխատողի գրավոր դիմումը։ Գործատուն իրավունք չունի մերժել այն։
Բացակայած ժամանակահատվածի համար աշխատողի հիմնական աշխատավարձը ամբողջությամբ պահպանվում է, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ պահպանվում է միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: