Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը
Ազգային ժողովի նախագահի տեղակալներն ընտրվում են առանձին և գաղտնի քվեարկություններով՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը տեղեկացրել է, որ խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրել է Հայկ Կոնջորյանի և Վահագն Ալեքսանյանի թեկնածությունները։
Ընդդիմադիր խմբակցությունն առաջադրում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։
Ազգային ժողովի նախագահի տեղակալներն ընտրվում են առանձին և գաղտնի քվեարկություններով՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։ 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում յուրաքանչյուր թեկնածուի ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 53 կողմ ձայն։
Կարդացեք նաև
Բիզնես31 հուլիսի 2026
Նարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
«Նարեկ Կարապետյանը պնդում է, թե հավելագրումներն արվել են առանց ղեկավարության իմացության, և ՀԷՑ-ը դրանից որևէ օգուտ չի ունեցել»,- գրել է Պետրոսյանը։
Բիզնես30 հուլիսի 2026
Իրանից ներկրվող տեխնիկական աղը ՀՀ–ում վաճառվում է որպես կերակրի աղ․ Ավանի Աղի կոմբինատի փորձարկման լաբորատորիայի ղեկավար
Վերջերս "Անվտանգ սնունդ" հարթակում տեղադրվել էր ԻԻՀ ֊ից ներկրված աղի տուփ, ու տարաբնույթ֊տարակարծիք լիքը մեկնաբանություններ
Բիզնես29 հուլիսի 2026
Դատախազությունը ներկայացրել է՝ ինչ կբռնագանձեն Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից
75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր: