ԱԺ-ն ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը
Ըստ այդմ՝ խոշոր չափերով կամ ՏՏ-ի միջոցով թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկվում է սահմանել մինչև 10 տարվա պատիժ:

ԱԺ-ն այսօր՝ մայիսի 11-ի արտահերթ նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր:
Երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով նախատեսվում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժների խստացում: Այն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայներով:
Ըստ այդմ՝ խոշոր չափերով կամ ՏՏ-ի միջոցով թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկվում է սահմանել մինչև 10 տարվա պատիժ: Առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի՝ թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկվում է սահմանել մինչև 15 տարվա պատիժ: Եթե գործող օրենքով Տելեգրամ կանալի միջոցով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, ապա այս նախագծով պատիժը խստացվում է՝ դառնալով 5-10 տարվա պատիժ: Եթե գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է՝ դառնալով 8-15 տարվա պատիժ:
Քննարկվեցին նաև 5 նախագծեր, որոնք ԱԺ-ն հատուկ ընթացակարգով է քննարկելու. նախատեսվում է վերջիններիս երկրորդ ընթերցումները մայիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի շրջանակում իրականացնել:
ԱԺ-ն մայիսի 11-ի արտահերթ նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր:
Երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով նախատեսվում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժների խստացում: Այն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայներով:
Ըստ այդմ՝ խոշոր չափերով կամ ՏՏ-ի միջոցով թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկվում է սահմանել մինչև 10 տարվա պատիժ: Առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի՝ թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկվում է սահմանել մինչև 15 տարվա պատիժ: Եթե գործող օրենքով Տելեգրամ կանալի միջոցով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, ապա այս նախագծով պատիժը խստացվում է՝ դառնալով 5-10 տարվա պատիժ: Եթե գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է՝ դառնալով 8-15 տարվա պատիժ:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: