ԱԺ-ում քննարկվել է բնության պահպանվող տարածքների կառավարման փոփոխությունների փաթեթը
ԱԺ-ում քննարկվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ներդնել բնության հատուկ պահպանվող տարածքների ավելի ճկուն և միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման համակարգ՝ ընդլայնելով տեղական մարմինների մասնակցությունը և բարելավելով ներդրումային միջավայրը։

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է ներդնել ավելի ճկուն կառավարման համակարգ՝ համապատասխանեցված միջազգային չափանիշներին, այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։
Նախագծով առաջարկվում է կիրառել IUCN-ի 5-րդ՝ «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիան, ինչպես նաև ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածությունը։
Բացի այդ, նախատեսվում է բարելավել բնության հուշարձանների կառավարման ներդրումային միջավայրը և սահմանել, որ պահպանվող տարածքները կարող են տրամադրվել կառուցապատման իրավունքով՝ միայն ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։
Փաթեթը ստացել է ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: