Բաքուն ԱԳՆ է հրավիրել եվրոպական դեսպաններին՝ արցախահայության վերադարձի կոչից հետո
Ադրբեջանը բողոք է հայտնել Բելգիայի և Նիդեռլանդների դեսպաններին՝ խորհրդարաններում ընդունված փաստաթղթերի պատճառով՝ դրանք գնահատելով որպես կողմնակալ և խաղաղ գործընթացին խոչընդոտող նախաձեռնություններ։

Ապրիլի 20-ին Ադրբեջանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության դեսպան Ժյուլյեն դե Ֆրեպոնը և Նիդեռլանդների Թագավորության դեսպան Մարիան դե Յոնգը առանձին-առանձին հրավիրվել են Արտաքին գործերի նախարարություն։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ադրբեջանը բողոք է հայտնել երկու երկրների դեսպաններին՝ կապված Բելգիայի և Նիդեռլանդների խորհրդարաններում ընդունված փաստաթղթերի հետ։ Բաքուն դրանք գնահատում է որպես «անարդար և կողմնակալ նախաձեռնություններ», որոնք, ըստ ադրբեջանական կողմի, ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը վնասելուն, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացին խոչընդոտելուն։
Արտաքին գործերի նախարարությունում ընդգծվել է, որ «փաստաթղթերում տեղ գտած հայտարարությունները հիմնված են կեղծ և անհիմն գնահատականների վրա» և, ըստ Բաքվի, հակասում են միջազգային իրավունքին։
Բացի այդ, ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է բոլոր մեղադրանքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության, ինչպես նաև հայկական ծագում ունեցող անձանց իրավունքների և կալանավորումների վերաբերյալ պնդումները։
Դեսպաններին կոչ է արվել իրենց հերթին քայլեր ձեռնարկել՝ կանխելու նման նախաձեռնությունները իրենց երկրների խորհրդարաններում, որոնք կարող են վնասել երկկողմ հարաբերություններին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բելգիայի Դաշնային խորհրդարանը կոչ էր արել ապահովել արցախահայության վերադարձի իրավունքը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։