Պաշտոնական Բաքուն անընդունելի է համարել Զախարովայի հայտարարությունը
Ադրբեջանը պահանջել է ռուսական կողմի պարզաբանում՝ Մարիա Զախարովայի հայտարարության կապակցությամբ, որտեղ հիշատակվել է Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը։ Բաքվի գնահատմամբ՝ դա անհարգալից է նրա ժառանգության և ժողովրդի նկատմամբ։

Ադրբեջանի արտգործնախարարությունը վերահաստատել է, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան վերջին ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունների մասին հարցին, փորձել է առանց թեմայի հետ որևէ կապի հիշատակել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը, ինչը Բաքվում գնահատվել է որպես անընդունելի։
Ադրբեջանի ԱԳՆ‑ի հայտարարության մեջ նշվում է, որ նման համատեքստում Ալիևի անվան հիշատակումը համարվում է նրա ժառանգության և Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։
Նշվում է նաև, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին․ դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշգրտություն և պատասխանատվություն, այլ ոչ թե հայտարարություններ, որոնք կարող են սրել լարվածությունը և խաթարել վստահությունը։
«Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմը շուտափույթ պարզաբանում կտա այս հայտարարության կապակցությամբ», — հավելել են Բաքվում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։