Հինգշաբթի, օգոստոսի 6
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
6 օգոստոսի 2026 • 09:46

Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռները

Օգոստոսի 6-ին տեղի ունեցած նիստում դատարանը մերժել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մյուս հայ գերիների ներկայացրած բողոքները՝ ուժի մեջ թողնելով 2026-ի փետրվարի 5-ի Բաքվի ռազմական դատարանի որոշումը։

Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների դատավճիռները

Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օգոստոսի 6-ին տեղի ունեցած նիստում դատարանը մերժել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մյուս հայ գերիների ներկայացրած բողոքները՝ ուժի մեջ թողնելով 2026-ի փետրվարի 5-ի Բաքվի ռազմական դատարանի որոշումը։

Կայացված որոշման համաձայն՝ անփոփոխ են մնում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ցմահ ազատազրկման դատավճիռները:


Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև